ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐ
Օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է 2023թ-ի օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում:
Խորհրդակցությունները միտված են նոր ուսումնական տարվան ընդառաջ ուսումնական հաստատությունների տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտի խնդիրները և հստակեցնել առաջիկա քայլերը։
Խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ներկա էին ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզերի դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ։
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցերի։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի համատեքստում համընդհանուր ներառական կրթության կազմակերպման նպատակով նախատեսվող քայլերը, մասնավորապես՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար հատկացվող նպատակային ֆինանսավորումը, դպրոցների տեխնոլոգիական լուծումներով և խելամիտ հարմարեցումներով ապահովումը, ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքների ներդրումը։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ