ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
2021-2023 ԹԹ․ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԴՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Գործընթացն իրականացվելու է 3 փուլով`
2021թ. նախապատրաստական աշխատանքների իրականացում.
✦ գնահատման գործիքակազմի մշակում
✦ կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի մշակում
✦ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում
✦ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում
2022թ. Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում՝
✦ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում
2023թ. Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում՝
✦ Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։