Սույն թվականի նոյեմբերի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Լսողության խանգարումներ ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության առանձնահատկությունները և կրթության որակի բարելավմանն ուղղված հարմարեցումները» թեմայով սեմինար դասընթացը, որը վարում էր ԼԽՈւԵ կրթահամալիրի տնօրեն, մ.գ.թ. Լուսինե Բաբայանը:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ ՏՄԱԿ-ների և ՀՄԿ սուրդոմանկավարժներ և հատուկ մանկավարժներ:
Դասընթացը բովանդակալից էր և համագործակցային, որի ընթացքում մասնագետներն ստացան իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները: