Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համագործակցության շրջանակներում իրականացված «Մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացման» իննամսյա ծրագրի ամփոփման նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում։
Քննարկմանը մասնակցում էին ՀՕՖ-ի, ՀՄԿ-ի և Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի աշխատակիցներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ինչպես նաև՝ հատուկ դպրոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՄԿ-ի կողմից Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի մանկավարժական և վարչական աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների և սուպերվիզիաների արդյունքները, ունեցած ձեռքբերումները: Բազմաթիվ հարցեր քննարկվեցին հատուկ դպրոցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորության վերաբերյալ։