Մշտադիտարկում եվ խորհրդատվություն Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում
2021թ․ փետրվարի 11-12-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետներ Լ.Գարեգինյանի, Ա.Պապոյանի և Ս.Հակոբյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և խորհրդատվություն Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում:
Մշտադիտարկման նպատակն էր ներկայացնել Արմավիրի ՏՄԱԿ-ի կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքը՝ ըստ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլաններում /ՄԱԾԱՊ/ սահմանված նպատակի: