«Ինչպես հաղթահարել էխոլալիաները աուտիզմ ունեցող երեխաների մոտ» թեմայով վարպետաց դաս
2021թ. փետրվարի 24-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետ Լ.Գրիգորյանի կողմից իրականացվել է վարպետաց դաս՝ «Ինչպես հաղթահարել էխոլալիաները աուտիզմ ունեցող երեխաների մոտ» թեմայով:
Դասընթացին մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետները:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին
✦ էխոլալիաների նշանակությունը,
✦ դրանց դրսևորման ձևերը,
✦ աշխատանքի հնարավոր տարբերակները,
ինչպես նաև իրականացվեցին կոնկրետ դեպքերի քննարկումներ: