2021թ․ փետրվարի 8-10-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համագործակցությամբ «Մանկավարժների Մասնագիտական Կարողությունների Զարգացման» իննամսյա ծրագրի շրջանակներում Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի մասնագետների համար իրականացվեց «Անհատական ուսուցման պլան» և «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան» թեմաներով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացը վարեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Ռ.Մուրադյանը և Լ.Հակոբյանը։
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք են բերել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը պլանավորելու, համապատասխան ձևաթղթերը համագործակցային մշակելու և ծրագրային, մեթոդական, միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ ապահովելու հմտություններ: