2024-2025 ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվեցին Երևանում, որի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որը վարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
2024-2025 ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվեցին Երևանում, որի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որը վարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նոր չափորոշչով աշխատանքների կազմակերպմանն ու առկա խնդիրներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխություններին, ուսուցիչների վերապատրաստումների նոր համակարգին, կրթության ոլորտի այլ առանցքային հարցերի։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կրթական հաստատությունների՝ անցած ուսումնական տարվա արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում կարևորվեցին նաև համընդհանուր ներառական կրթության կազմակերպման համապատկերում իրականացվող գործընթացները․
- ✦ Տվյալների բազայի արդիականացում, տեղեկատվության թարմացում
- ✦ ԱՈՒԶՊ/ԱՈՒՊ-ների մշակման ընթացակարգերի հստակեցում
- ✦ ՏՄԱԿ-դպրոց-ՆՈՒՀ համագործակցություն
- ✦ խելամիտ հարմարեցումներ
- ✦ ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովում
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ի մի բերվեցին անելիքները, դիտարկվեցին նաև առկա ու հնարավոր մարտահրավերները, դրանց դիմակայելու մեխանիզմներն ու հնարավորությունները, որոնք միտված են կրթությունն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելուն։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով: Անդրադառնալով օգոստոսյան խորհրդակցությունների նոր ձևաչափին՝ նա նշեց, որ այն միտված է կրթական բովանդակություն և միջավայր տեսնելու հնարավորության ապահովմանը։
Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին այս տարի առաջին անգամ անցկացվող կրթական էքսպոյում, որտեղ ներկայացված էին Երևանի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքները։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջ
04.09.2024