Սիրելի գործընկերներ,
Գիտելիքի օրը, թերևս, ամենապատեհ առիթն է՝ վերարժևորելու կրթության կարևորությունը բոլորիս և հանրության, քաղաքակիրթ հասարակության կայացման գործում, որտեղ հավասարապես ապահովված կլինի բոլոր երեխաների կրթության իրավունքը՝ անկախ նրանց տարբերություններից ու առանձնահատկություններից։
Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացներն ուղղված են համընդհանուր ներառականության ներդրմանը։
Այս համապատկերում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությունն իր բոլոր ռեսուրսներով միտված է մասնավորապես դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական մատչելիության, խելամիտ հարմարեցումների, բուլինգից ազատ, հասանելի և հարմարավետ կրթական միջավայրի ապահովմանը, դրա համար անհրաժեշտ գործիքների ներդրմանը, մասնագետների հմտությունների շարունակական արդիականացմանը։
Շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի, որի ընթացքում կփորձենք հասնել բոլոր երեխաներին հասանելի, մատչելի կրթության իրավունքի իրացմանը։
Սիրով` Լիլիթ Մնացականյան, ՀՄԿ տնօրեն
01.09.2024