Ուսումնական տարեսկզբին ընդառաջ՝ այսօր, 2024թ․ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ հերթական աշխատանքային առցանց հանդիպումը, որին մասնակցում էին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները և ՀՄԿ անձնակազմը։
Հանդիպումը վարում էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Հանդիպման օրակարգային թեմաներն առնչվում էին ներառական կրթության կազմակերպման և իրականացման առանցքային հարցերին․
- ✦ ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումներ, ՏՄԱԿ-ների կողմից աջակցության ցուցաբերում ուսումնական հաստատություններին՝ յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ խելամիտ հարմարեցման ապահովման նպատակով․
- ✦ ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատման մեթոդաբանություն․
- ✦ ձևաթղթեր՝ սովորողի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման մշտադիտարկման թերթիկ, Մասնագետի օրագիր.
- ✦ տարբեր մասնագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների շարունակական իրականացում:
Քննարկվեցին նաև ՏՄԱԿ-ների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման ծավալների ու ժամկետների հստակեցմանը վերաբերող խնդիրներ։
ՀՄԿ տնօրենն անդրադարձավ ՀՄԿ-ՏՄԱԿ-դպրոց-ՆՈՒՀ համագործակցությանը, ՏՄԱԿ-ների գործունեության ընթացքում առկա հիմնախնդիրներին ու մարտահրավերներին, հստակեցվեցին առաջիկա անելիքները, ՏՄԱԿ-ների գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մեխանիզմները և այլ ընթացիկ հարցեր։
ՏՄԱԿ-ների տնօրենները, ներկայացնելով իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկան մի շարք առաջարկություններով։
04.09.2024