ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական ամբիոնի դասախոս, մ.գ.թ․, դոցենտ
Աշխատել է նախադպրոցական և հատուկ կրթության հաստատություններում՝ որպես հատուկ մանկավարժ, լոգոպեդ, այնուհետև մանկավարժական գործունեությունը շարունակել ՀՊՄՀ-ում։ Մասնակցել է տեղական և միջազգային բազմաթիվ վերապատրաստումների, գիտաժողովների, սեմինարների՝ մասնագիտական զինանոցը համալրելով լոգոպեդիայի, հատուկ հոգեբանության, հոգելեզվաբանության, արտթերապիայի, նախադպրոցական հատուկ մանկավարժության, վերբալ հաղորդակցության արդիական խնդիրների ու նորարարությունների վերաբերյալ իմացություններով: Շուրջ 25 գիտական հոդվածի և մեկ մեթոդական ձեռնարկի հեղինակ է։
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․ Գրիգորյանը ներկայանում է «ԿԱՐԴԱԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» թեմայով։
Զեկույցում ներկայացվում են կարդալու գործընթացի իրականացման փուլերն ու առանձնահատկությունները: Կարդալու հմտությունը ինչպես տարրական, այնպես էլ միջին դպրոցում լավ սովորելու և տեղեկատվության յուրացման նախապայման է: Այն տեղեկատվության հզոր հոսքում կողմնորոշվելու հուսալի միջոց է, որի հետ առնչվում է սովորողը:
Ընթերցանության հմտության լիարժեք ձեռքբերումը ուսումնառության գրավականն է և հաղորդակցման կարևորագույն միջոցներից մեկը։