ԷՄՄԱ ՔՈՍԱԿՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստող մենթոր, Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ, հոգեբան
Է․Քոսակյանն աշխատել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում՝ որպես հոգեբան։ Մասնակցել է բազմաթիվ դասընթացների և վերապատրաստումների։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կազմակերպած «Մարտահրավեր երիտասարդ հոգեբանների և սոցիալական աշխատողների համար» էսսեների մրցույթում նրա աշխատանքը ներառվել է լավագույն տասնյակում։ Ներգրավվել է ԿԳՄՍ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում՝ որպես հոգեբան։
EduArmenia2023 աշխատաժողովին Է․Քոսակյանը ներկայանում է «ՀԱՄԱՏԵՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՎ ՄԱՏՉԵԼԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ» թեմայով։
Բոլոր երեխաների արդյունավետ ուսումնառության և ինքնարտահայտման համար պայմանների ստեղծման կարևոր բաղադրիչ է համատեղ դասավանդումը։ Սովորողների անհատականության խրախուսումը նրանց ուժեղ կողմերի բացահայտման հիմքով միտված է օգնելու յուրաքանչյուր ուսուցչի և աշակերտի՝ գտնել իր ուժեղ կողմը, զարգացնել այն՝ այդպիսով նպաստելով իր անձնային աճին։ Թեման խարսխվում է «եթե դու նման ես բոլորին, ուրեմն դու նման չես քեզ» գաղափարի վրա ներառական կրթության համատեքստում։