ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա նոյեմբեր «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
- 1. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
- 2. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ
- 3. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ
- 4. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար
- 5. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար
- 6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական
- 7. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան
- 8. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
- 9. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ
- 10. Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ)
- 11. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան
- 12. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ
- 13. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ
Մրցույթին կարող են մասնակցել.
- 1. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը
- 2. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը
- 3. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը
- 4. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին) մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00:
Մանրամասները՝ հետևյալ հղումով` https://escs.am/am/news/25443
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ05.11.2024