«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի կարևոր բաղադրիչներից է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ սերտ համագործակցությունը:
Ծրագրի 11-րդ փուլի շրջանակներում հոկտեմբերի վերջին տասնօրյակում մենթորները հերթական աշխատանքային այցն իրականացրին ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսումնական հաստատություններում մենթորների, ՏՄԱԿ-ների աշխատակիցների գործունեությանը, համագործակցելու հնարավորություններին և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր, որոնք պահանջում էին համատեղ լուծումներ:
Մասնավորապես՝
- ✦ ԿԱՊԿ ունեցող սովորողների գնահատման գործընթացի առանձնահատկություններ և ԱՈՒՊ-ի լրացման ընթացակարգեր (ըստ անհրաժեշտության, մենթոր դպրոցներում առցանց կամ առկա ձևաչափով սեմինարների կազմակերպում, համատեղ վերապատրաստումների իրականացում),
- ✦ սովորողների անհատական, տարիքային, հոգեբանական առանձնահատկությունների կարևորում (իրականացնել դասալսումներ և դասերի դիտարկումներ, հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել կրթությունից դուրս մնացած և վարքային խնդիրներ ունեցող աշակերտներին),
- ✦ ուսուցչի օգնականների գործունեության ընթացքում հանդիպող խնդիրների վերհանում (ուսուցչի օգնականների հետ ակտիվ համագործակցություն, համատեղ դասավանդումների իրականացում, հաջողված փորձերի ներկայացում, վերապատրաստումների ընթացքում ուսուցչի օգնականների գործառույթների շեշտադրում),
- ✦ ԿԱՊԿ ունեցող սովորողների գնահատման նոր կարգի ներդրման վերաբերյալ դպրոցի մանկավարժական աշխատողներին իրազեկում,
- ✦ անդրադարձ խելամիտ և միջավայրային հարմարեցումներին (դպրոցներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություններ, ներկայացնել ՀՄԿ-ի կողմից մշակված ձեռնարկները, աշխատանքային գիրք-տետրերը, առցանց ռեսուրսները՝ դարձնելով դրանց կիրառելիությունը ուսուցիչների և դպրոցների համար առավել հասանելի և մատչելի),
- ✦ սովորողների և դասալսումների դիտարկման գործիքների բազմազանություն (փոխանակվել դասալսումների դիտարկման գործիքներով, շարունակել կիրառել գնահատման, դիտարկման այն տարբերակները, որոնք հաստատված են ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ՀՄԿ-ի կողմից),
- ✦ ուսուցչի համար առաջնահերթ նշանակություն ունեցող վերապատրաստումների իրականացում (վերապատրաստման հետագա ծրագրերում ընդգրկել, ինչպես նաև ծրագրել և իրականացնել վերապատրաստումներ այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են սթրեսի կառավարմանը, ինքնաճանաչողությանը, հոգեկան առողջությանն ու ինքնախնամքին),
- ✦ ներառական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով ՏՄԱԿ-ների մասնագետների և մենթորների գործառույթների փոխլրացում, մենթոր-ՏՄԱԿ համագործակցության խորացում (կազմակերպել համատեղ դասավանդումներ և դասերի դիտարկումներ, հաջողված պատմությունների վերաբերյալ տեսանյութերի դիտում-քննարկումներ, իրականացնել համատեղ վերապատրաստումներ ներառող դասավանդման, ԱՈՒՊ-ի կազմման վերաբերյալ թեմաներով, ներկա գտնվել ծրագրի, մասնավորապես՝ «Գնահատում», «Ուսումնառության ակտիվ մեթոդներ», «Մանկավարժական տեխնոլոգիաներ» թեմաներով վերապատրաստումներին),
- ✦ մենթորության դպրոցների ընտրություն (մենթորական աջակցության հաջորդ փուլի մեկնարկին դպրոցների ընտրությունն իրականացնել՝ հաշվի առնելով ՏՄԱԿ-ների առաջարկությունները):
Հանդիպումների ընթացքում դիտարկվել են նաև առանձին սովորողների խնդիրների հետ կապված մասնավոր դեպքեր, դրանց լուծման վերաբերյալ կայացվել են համատեղ որոշումներ:
Որոշ ՏՄԱԿ-ներում առաջարկություններ եղան մշակել արդիական թեմաների փաթեթներ՝ հաջորդ՝ 12-րդ փուլի ընթացքում համատեղ իրականացնելու և նոր ձևաչափով հանդես գալու համար: Նման հանդիպում-քննարկումները ոչ միայն ամրապնդում են ներկայիս համագործակցությունը, այլև տալիս համատեղ աշխատելու հնարավորություններ՝ մատչելի, հավասար և որակյալ կրթություն ապահովելու նպատակով։
Հանդիպումներն ընթացել են ջերմ, համագործակցային մթնոլորտում:
01.11.2024