«Առաջին լրատվականն» անդրադարձել է «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում» նախատեսվող փոփոխություններին, որոնց նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին տրամադրվող կրթական ծառայությունների որակի բարելավումն է:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա.Սվաջյանի դիտարկմամբ՝ այս կարգը հնարավորություն կտա նպաստավոր ազդեցություն ունենալ բոլոր երեխաների կրթության կազմակերպման որակի վրա:
Փոփոխություններով հստակեցվել է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը՝ որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս։ Նախանշվում են մանկավարժահոգեբանական ծառայությունների ստացման շրջանակը ՏՄԱԿ-ների և ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև աշխատակիցների գործառույթները՝ ծառայությունների մատուցման համատեքստում: Շտկվել են գործող կարգի կիրառման ընթացքում ի հայտ եղած խնդիրները:
Առաջարկվող փոփոխությունների գործարկման արդյունքում կբարելավվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի իրականացումը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն:
Սկզբնաղբյուր՝ «Առաջին լրատվականի» յութուբյան պաշտոնական ալիք