2022թ-ի սեպտեմբերի 8-9-ը Տավուշի մարզում՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղում իրականացվեց ՏՄԱԿ-ների մասնագետների համար նախատեսված «Օգնենք օգնողներին» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Լ.Հակոբյանի ու Ռ.Մուրադյանի կողմից։
Դասընթացի նպատակը սթրեսի և տրավմատիկ իրավիճակների մասին պարզագույն գիտելիքների տրամադրումն էր։
- ✓ Դասընթացը հնարավորություն կտա ուսուցիչներին առաջնային աջակցություն ցուցաբերել սթրեսային իրավիճակներում գտնվող գործընկերներին և սովորողներին՝ նվազեցնելով նրանց տագնապայնության մակարդակը և հաղթահարելու սթրեսային վիճակները,
- ✓ կօգնի ուսուցիչներին սովորողների հետ փոխհարաբերություններում լինել առավել հավասարակշիռ և հուզական կայուն։
Դասընթացը հագեցած էր դասավանդման տարբեր մեթոդներով, գործնական աշխատանքներով և վարժանքներով։ Մասնակիցներն ակտիվ ներգրավված են եղել բոլոր գործընթացներին` նոր գիտելիքներ ձեռք բերելու և ուսումնական հաստատությունում դրանք կիրառելու համար: Վերապատրաստման ընթացքում քննարկվել են նաև մասնակիցներին անհանգստացնող ինչպես բովանդակային, այնպես էլ աշխատանքների կազմակերպման հետ կապված տեխնիկական հարցեր։
16.09.2022