2022թ. սեպտեմբերի 14-16-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վրաստանի Թելավի քաղաքում իրականացվող «Երեխաների և դեռահասների հոգեբանական տրավմաների հաղթահարման հիմնախնդիրներին նվիրված» միջազգային աշխատաժողովին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր գերմանական Corridors ընկերության կողմից՝ Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հոգեբանական տրավմայի առաջացման պատճառները, դրսևորումները, հետևանքներն ու արձագանքման մեխանիզմները։
ՀՄԿ տնօրենի կողմից կարևորվել է կրթական գործընթացի բոլոր կողմերի՝ մասնավորապես մանկավարժական աշխատողների և սովորողների հոգեբանական առողջության պահպանմանն ուղղված գործողությունների ձեռնարկումը և ուսումնական հաստատություններում հոգեբանական ծառայության ուժեղացումը։
Աշխատաժողովի ավարտին վրացի գործընկերների հետ քննարկվել են նշված ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններն ու ձևերը։