2021-2023թթ. Հայաստանի Հանրապետությունում կներդրվի նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգը:
2021թ-ին մշակվել են`
- ✦ երեխայի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմը,
- ✦ անհրաժեշտ իրավական կարգավորումները,
- ✦ փաստաթղթերն ու ձևաթղթերը,
- ✦ մանկավարժների վերապատրաստման մոդուլները:
2022թ-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը»
2022-2023 ուսումնական տարվանից:
նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրվել է Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:2023-2024 ուսումնական տարում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրման գործընթացը կշարունակվի Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում:
Համընդհանուր ներառական կրթության շրջանակներում յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի իր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստանալ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն իրականացնում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի հիմա վրա երեխայի համար մշակվում է Անհատական ուսուցման և զարգացման պլանը:
Մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին տվյալ տարածքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից Նախադպրոցական տարիքում երեխայի զարգացման համար ընտանիքի դերը շատ կարևոր է:
Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի բոլոր երեխաներին`
- ✦ վաղ տարիքից ընգրկվել կրթության մեջ,
- ✦ վաղ հայտնաբերել հանդիպող դժվարությունները,
- ✦ իրականացնել միջոցառումներ դրանց հաղթահարման ուղղությամբ:
Այս ամենը հիմք է ապահովում դեպի դպրոցական կրթություն սահուն անցման և արդյունավետ մեկնարկի համար:
Կրթությունը երեխաների հիմնարար իրավունքն է…