«Պարաշարժողական թերապիան թերապեվտիկ տեխնիկաների շարքում» թեմայով սեմինար
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական սեմինարը, որը վարեց ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետ, պարային թերապիստ Աննա Ղարիբյանը։ Սեմինարի թեման էր «Պարաշարժողական թերապիան թերապևտիկ տեխնիկաների շարքում»։
Սեմինարի ընթացքում ներկայացվեց.
✦ պարաշարժողական թերապիայի սկզբունքները և նպատակները,
✦ մարմնի շարժումների չափելի բաղադրիչները,
✦ պարաշարժողական թերապիայի հիմնական ուղղությունները և զարգացման փուլերը,
✦ պարաշարժողական թերապիայի արդյունավետությունը երեխաների հետ շտկող և զարգացնող աշխատանքում:
Սեմինարի գործնական մասում ընդգրկված էին հույզերի արտահայտմանն ուղղված և մկանային լարվածությունը կարգավորող վարժություններ։ Մասնակիցները սեփական փորձով զգացին շարժումների և հույզերի փոխկապակցվածությունը։
Սեմինարն անցավ ջերմ և ակտիվ մթնոլորտում: