«Հոգեբանական աջակցության տրամադրման առանձնահատկությունները եվ մեխանիզմները» թեմայով վերապատրաստման դասընթաց
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող Թ. Մակարյանը հունվարի 25-27-ը Արմավիրի և Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար իրականացրել է վերապատրաստման դասընթաց «Հոգեբանական աջակցության տրամադրման առանձնահատկությունները և մեխանիզմները» թեմայով:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին հոգեբանական աջակցության ժամանակակից ուղղություններն ու մեթոդաբանությունը։ Վերլուծվեցին մասնավոր դեպքեր, կոնկրետ օրինակների համար մասնակիցներին ներկայացվեցին աջակցության պլանավորման և երեխայի մոտ առկա խնդիրների հաղթահարման ռազմավարություններ, տեխնիկաներ։