Համագործակցություն Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների հետ
«Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում շարունակվում են մենթորների այցելությունները Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ:
ՏՄԱԿ-ների մասնագետների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են ծրագրի հաջող իրականացմանը և համագործակցային հնարավորությունների արդյունավետ իրացմանը վերաբերող հարցեր, քննարկվել վերապատրաստումների արդյունավետության բարձրացման հնարավորությունները ներառական կրթության կազմակերպման գործընթացում։
Համագործակցությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Ի դեպ, 2023 թ-ից ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ բոլոր մարզերում։