2024թ․ հունվարի 31-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց իններորդ վեբինարը՝ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Միրյանա Մարոյեվիչը։
Նա վեբինարի մասնակիցներին ծանոթացրեց հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների հետ աշխատելու առանձնահատկություններին, ներկայացրեց նրանց հետ համագործակցութան սեփական փորձը: Բանախոսը կարևորեց ընտանիքներին խրախուսելու, նրանց ներգրավվածությունն ապահովելու կարևորությունը հաջողության հասնելու գործում: Մասնակիցները ծանոթացան հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքում մասնագետի և ընտանիքի պատասխանատվությունը կիսելու մեխանիզմներին և դրանց արդյունավետությունն ապահովող գործոններին:
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
01.02.2024