Խորհրդակցություն՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ
Կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու հիմնահարցերին էր նվիրված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Քննարկմանը մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարբեր գերատեսչությունների, ՀՀ մարզպետարանների պատասխանատու պաշտոնյաներ:
Խորհրդակցության ընթացքում կարևորվեց կրթությունից դուրս մնալու պատճառների գույքագրումը՝ սկսած դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումից, ստացված տվյալների անհամապատասխանությունից, ենթակառուցվածքների անհասանելիությունից մինչև բնակության վայրի փոփոխություն և սոցիալական դժվարին պայմաններ, ինչպես նաև այդ երեխաների ընտանիքների կարիքների գնահատումը՝ երեխաներին դպրոց ուղղորդելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ Պաշտոնական կայքէջ
31.01.2024