Հեքիաթը հրաշքի դռներն է բացում՝ հրավիրելով այն ջերմ ու կախարդական աշխարհը, որտեղ անհնարին ոչինչ չկա, որտեղ ընկերներ են բոլորը՝ կենդանիները, բույսերը, մարդիկ, որտեղ երևակայությունն ու ստեղծագործականությունը ստեղծում են նոր իրականություն կամ վերափոխում արդեն իսկ առկա իրականությունը։ Սակայն հրաշքները տեղի են ունենում ոչ միայն հեքիաթում, այլև հեքիաթի միջոցով․․․
2024թ․ հունվարի 18-19-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց երկօրյա սեմինար «ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ» թեմայով։
Սեմինարավարն էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Արմինե Ավագյանը։
Սեմինարին մասնակցում էին ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների հոգեբաններ, մանկավարժներ, երեխաների հետ աշխատանքներ իրականացնող այլ մասնագետներ:
Սեմինարի ընթացքում մասնակիցները բացահայտեցին, թե ինչ է «հեքիաթաթերապիա» տեխնիկան, ինչպես է այն կիրառվում անhատական և խմբային աշխատանքներում, ինչ դասակարգումներ ունեն հեքիաթները, ինչպես կառուցել հեքիաթային սյուժե։ Նրանք ուսումնասիրեցին հեքիաթների տիպոլոգիան ու փոխանցած ուղերձները, ծանոթացան թերապևտիկ հեքիաթներ ստեղծելու առանձնահատկություններին, մեթոդներին, ինչպես նաև հեքիաթաթերապիայում կիրառվող տարրերին ու հեքիաթի հոգեբանական վերլուծության մեխանիզմներին։
22.01.2024