ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է
Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այս իրավունքի իրացման նպատակով 2015 թվականին ընդունվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է այն կանոններն ու պահանջները, որոնք պետք է պահպանվեն անձի վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և օգտագործման ընթացքում։
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.arlis.am/hy/acts/183134/latest
Օրենքի հիման վրա ստեղծվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի կողմից մշակվել են երեխաների անձնական տվյալների հավաքագրման, մշակման և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ կարևոր ուղեցույցներ։
Վերոնշյալ ուղեցույցները հասանելի են նաև ՀՄԿ կայքում.
• Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/hy/acts/183134/latest
• Ուղեցույց «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին»
https://moj.am/storage/uploads/001.Ughecuyc-erexaneri_andznakan_tvyalner.pdf
• Ուղեցույց «Երեխաների նկարները համացանցում․ հրապարակել՝ առանց վնասելու»
https://moj.am/storage/uploads/Photo-kids-final.pdf
• Ուղեցույց «Զգո՛ւյշ, երեխաներ են. երեխաների անձնական տվյալների վերաբերյալ» (Պատրաստվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ)
https://www.pdpa.am/public/uploads/12.pdf
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությունն իր բոլոր ուղղություններով միտված է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ապահովմանն ու պաշտպանությանը։ Այդ առաքելության կարևոր բաղադրիչներից է երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։
Կենտրոնն իրականացնում է իրազեկման, խորհրդատվական և այլ բնույթի աշխատանքներ՝ նպաստելով անձնական տվյալների պաշտպանության մշակույթի ձևավորմանը և ապահովելով, որ երեխաների անձնական տվյալները հավաքագրվեն, մշակվեն և պահպանվեն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։
Հիշեցնենք, որ ՀՄԿ պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնում մշտապես թարմացվում և համալրվում են ոլորտին առնչվող օրենսդրական և իրավական փաստաթղթերը.
05.06.2026


