Զրույց «Բարի լույս» հաղորդաշարի տաղավարում
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդաշարի տաղավարում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը և Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ նախագահ Սյուզաննա Պետրոսյանը:
Զրույցի թեման ներառական կրթության ոլորտի հարցերն են, նոր մոտեցումները, կրթության որակը բարելավելուն օգնող միջոցների կիրառումը ու, հատկապես, «Աջակցություն ՀՀ-ում հարմարեցված ուսումնական նյութերի մշակմանն ու ներդրմանը համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագրի արդյունքում փորձարկված աշխատանքային գիրք-տետրերի կիրառումը: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետների, անձնակազմի ջանքերի և Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ-ի համագործակցությամբ:
Դիտե՛ք զրույցի ամբողջական տարբերակը ⤵