Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն 2021 թվականին համընդհանուր ներառական կրթության անցում են կատարում հանրապետության վերջին 2 մարզերը՝ Արարատն ու Վայոց ձորը։
ՀՀ Վայոց ձորի մարզում համընդհանուր ներառականության համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում֊քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Վայոց ձորի մարզում տարածքային մակարդակի մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի և մարզպետարանի ներկայացուցիչների հետ` համընդհանուր ներառական կրթությանն անցնելու նախապատրաստական աշխատանքների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների նախապատրաստման իրազեկության հիմնահարցերի շուրջ: