ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
2022թ․ ապրիլի 20-ին ԱՊՀ երկրների և ՌՖ Պետական դումայի Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի Հատուկ կրթության մասնագիտական խորհրդի ընդլայնված կազմով համագումարի միջազգային գիտակրթական ֆորումի «Հատուկ կրթությունը 21-րդ դարում» հեռուստակամրջի շրջանակում տեղի ունեցավ «Հատուկ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցություն․ տարածաշրջանային փորձ, առանձնահատկություններ, ժամանակի մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտակրթական կլոր սեղան առցանց հանդիպում։
Համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից զեկույցով հանդես եկավ նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը։
Զեկույցի թեման էր՝ «Ներառական կրթության մարտահրավերները»։
Տիկին Սվաջյանը ներկայացրեց ՀՀ-ում ներառական կրթության իրականացման նոր մակարդակի անցման, իրականացված աշխատանքների արդյունավետության և Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման որակական գնահատման նպատակով 2021թ-ին ՀՄԿ և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտության նպատակն էր գնահատել ՀՀ հանրակրթական դպրոցների ներառականությունը, համեմատել դպրոցների ներառականության վերաբերյալ տարբեր խմբերի կարծիքները և տարբեր բաղադրիչների գնահատականները։