Այս խոսքերով ենք շնորհավորում մեր սիրելի մայրերին գարնանային ամենահիասքանչ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Ապրիլի 7-ին, ավանդույթի համաձայն, մի նոր միջոցառում էր կազմակերպվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում։ Միջոցառման մասնակից փոքրիկներն իրենց պատրաստած ծաղկային բացիկներով զարմացրեցին մայրիկներին։ Անակնկալը հաջողվեց, մայրերի հուզմունքն անթաքույց էր…
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի, Լոգոպեդիա մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները, որոնք օգնեցին երեխաներին ներկել թղթե ծաղիկներն ու տեղադրել նկարում պատկերված ծաղկեփնջի վրա:
Միջոցառումն ուղեկցվեց երգուպարով, հետաքրքիր խաղերով և ժպիտներով։ Տրամադրությունը տոնական էր, իսկ մայրերի ոգևորությունն ու սեր-հույսը՝ հուզիչ և ապրեցնող։