«ՀՀ Հանրակրթական դպրոցներում սովորող ԿԱՊԿ ունեցող երեխաների տվյալների վերլուծություն» կլոր սեղան-քննարկում
2022թ․ ապրիլի 7-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ Հանրակրթական դպրոցներում սովորող ԿԱՊԿ ունեցող երեխաների տվյալների վերլուծություն» թեմայով Կլոր սեղան-քննարկում։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և ՀՄԿ պատասխանատուներ։
Կլոր սեղան-քննարկման օրակարգային հիմնական հարցադրումները վերաբերում էին Տեղեկատվական համակարգում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների հստակեցմանը, դրա մշակմանն ու գործարկմանը։
Հարց ու պատասխանները, առաջարկությունները ուղղված էին վերոնշյալ հարցերին, դպրոցների կառավարման ՏՀ-ում առկա խնդիրներին, կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալների ՏՀ-ի համակարգմանը: