2022թ․ ապրիլի 8-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ հերթական կլոր սեղան-քննարկումը՝ ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ։ Հանդիպման թեման «Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մշտադիտարկումների վերլուծությունն» էր։
Կլոր սեղան-քննարկման օրակարգում Ն/դ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողություններն էին։
Երևան քաղաքի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ՏՄԱԿ-ների տնօրենները հաշվետվություններ ներկայացրեցին Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության ներդրման գործողությունների շրջանակում 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների և պլանավորումների վերաբերյալ:
Այնուհետև անդրադարձան օրակարգի մյուս թեմաներին։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հ․Ադամյանը խոսեց Մշտադիտարկման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ՝ ներկայացնելով առաջարկվող ձևաթղթերի տարբերակները:
Կլոր սեղանի քննարկման շարունակությունը առաջին եռամսյակի հաշվետվությունների, տարեկան պլանների, ինչպես նաև Արմավիրի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում իրականացված հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման դասընթացների ամփոփմանն էր վերաբերում։
ՏՄԱԿ-ների տնօրեններին ներկայացվեց ՀՄԿ կայքում /www.hmk.am/ ստեղծված «Մասնագետների շտեմարան» բաժինը, որի միջոցով ուղիղ կապ է ստեղծվում մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտում աշխատող մասնագետների և գործատուների միջև՝ առանց ավելորդ ռեսուրսի և ժամանակի կորստի։
ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը, ամփոփելով քննարկումը, ներկայացրեց ՏՄԱԿ-ների գործունեության նկարագիրը, որն իր մեջ ներառում է հետևյալ գործընթացները․
- ✦ դասընթացներ, թեմաներ,
- ✦ մշտադիտարկումներ, հետադարձ կապ,
- ✦ նոր մասնագետների ներգրավում, դպրոցների ԲՄԹ,
- ✦ ՏՄԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցություն, ծավալ, բացթողումներ, հեռավար ձևաչափ։