Այսօր՝ փետրվարի 3-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների աշխատանքային խմբի հանդիպումը, որը վարում էր ՀՄԿ տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանը։
Աշխատանքային խումբը կազմվել էր ՏՄԱԿ-ների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները բացահայտելու և արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակով։
Հանդիպման առանցքային թեման ՏՄԱԿ-ների աշխատանքների կազմակերպման նոր մոդելն էր։ Մասնակիցները խմբերով քննարկեցին ՏՄԱԿ-ի Գնահատման բաժնի կառուցվածքին և գնահատող մասնագետներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր, եղան գործնական առաջարկություններ գնահատում իրականացնող խմբի մասնագետների, նրանց թվակազմի ու պարտականությունների, ինչպես նաև առանձին ՏՄԱԿ-ների դրական փորձի փոխանակման վերաբերյալ։
Ուղենշվեցին առաջիկա հանդիպման անելիքները՝ ՏՄԱԿ-ի մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող բաժնի կառուցվածքի հստակեցում և աջակցության ծավալների քարտեզագրում։