«Դասընթացավարների հմտությունների և կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստում
2023թ․ ապրիլի 21-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «Դասընթացավարների հմտությունների և կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստում, որն ուղղված էր ՀՄԿ վերապատրաստողների՝ դասընթաց վարելու մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը, արդիական մեթոդներով վերազինմանը և արդյունավետության բարձրացմանը։
Դասընթացավարն էր ՀՄԿ մշտադիտարկման և տվյալների հավաքագրման բաժնի մասնագետ Մ․ Հովհաննիսյանը։
Մասնակիցները ծանոթացան դասընթաց վարելու նոր մոտեցումներին, գործիքներին ու ժամանակակից մեթոդներին։ Անդրադարձ կատարվեց «Բլումի թաքսոնոմիա» տեղեկատվության ընկալման դասակարգմանը, ինչպես նաև մեծահասակների ուսուցման առանձնահատկություններին։
Մասնակիցները կիսվեցին սեփական փորձով։ Վերապատրաստումն անցավ անմիջական և աշխույժ քննարկումների մթնոլորտում։