Մատչելի և որակյալ կրթության ապահովման երաշխիքներից են հարմարեցված ուսումնական նյութերը, դիդակտիկ պարագաները և ուսուցման գործընթացում մանկավարժին ուղղորդող մեթոդական ձեռնարկները։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործառույթներից է բովանդակային նյութերի մշակումը, որի արդյունքում ստեղծվում են ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր երեխայի ներառմանը նպաստող ուսումնական նյութերը։