ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում մեկնարկել են լսողության ծանր և խորը խանգարումներ ունեցող երեխաների ծնողների, ուսուցիչների և աջակցող մասնագետների վերապատրաստման դասընթացները։
Դասընթացավարն է մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։
Դասընթացի նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժներին, դպրոցների և ՏՄԱԿ-ների մանկավարժահոգեբանական թիմի անդամներին և ծնողներին լսողության ծանր և խորը խանգարումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում։
Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան լսողական ֆունկցիայի ծանր և խորը խանգարումներ ունեցող սովորողների զարգացման, նրանց կրթության և աջակցության կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ, կկատարելագործվեն իրենց կարողությունները սովորողների ուսումնառության և աջակցության գործընթացների կազմակերպման և կրթական միջավայրի հարմարեցման ուղղությամբ։