«ԿԱՊԿ ունեցող սովորողների մասնակցությունը նախագծային ուսուցման գործընթացում» թեմայով սեմինար
Սույն թվականի մարտի 11-ին Երևանի ԼԽՈՒԵ կրթահամալիրում տեղի ունեցավ սեմինար «ԿԱՊԿ ունեցող սովորողների մասնակցությունը նախագծային ուսուցման գործընթացում» թեմայով: Սեմինարը վարեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Բովանդակային մշակումների բաժնի ղեկավար Հասմիկ Օհանյանը։
Կարևորելով նախագծային ուսուցման՝ որպես գնահատման այլընտրանքային մեթոդի արդիականությունն ու անհրաժեշտությունը, կրթահամալիրի մանկավարժական անձնակազմին տեսական և գործնական ձևաչափերով ներկայացվեցին այն հիմնական մոտեցումները, որոնք կխթանեն ԿԱՊԿ ունեցող սովորողների առավելագույն մասնակցությունը հետազոտական աշխատանքների իրականացման գործընթացում:
Սեմինարը համագործակցային էր՝ ուղեկցված ակտիվ քննարկումներով ու խմբային աշխատանքներով: