2021թ․ հունվարի 18-27 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից Կոտայքի և Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար իրականացվեց վերապատրաստման դասընթաց՝ «Հոգեբանական հետազոտման գործընթացը որպես ֆունկցիոնալ գնահատման փուլ» թեմայով։
Դասընթացը վարեց ՀՄԿ գնահատման բաժնի հոգեբան Ն. Մովսիսյանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել ֆունկցիոնալ գնահատման ընթացքում հոգեբանական հետազոտման ոլորտների և հետազոտվող առանձնահատկությունների վերաբերյալ տեսագործնական գիտելիքներ:
Վերապատրաստման ընթացքում ինտերակտիվ դասավանդման միջոցով մասնակիցների հետ իրականացվել են դերային խաղեր, դեպքերի քննարկումներ, տեսանյութերի դիտարկումներ, ինչպես նաև ներկայացվել են ֆունկցիոնալ գնահատման ընթացքում հոգեբանական հետազոտման գործընթացում իրականացվող մեթոդները և մեթոդիկանները, մանրամասն ներկայացվել է նրանց կիրառման, արդյունքների մշակման և հոգեբանական հետազոտման քարտի լրացման ձևերը:
Վերապատրաստման դասընթացները կրելու են շարունակական բնույթ։