ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է գեղարվեստական կրթություն արվեստի և արհեստի ոլորտում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար: Կենտրոնն ունի 145 խմբակ Երևանում և Հայաստանի հինգ մարզերում: Կենտրոնը կազմակերպում է նաև համերգներ, փառատոններ, ճանաչողական, կրթական էքսկուրսիաներ, կամավորական աշխատանքներ և վարպետաց դասեր:
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․Կարապետյանը ներկայանում է «ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» թեմայով։
Զեկույցը մանրամասնում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում իրականաց¬վող «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը, որը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում: