ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
«Լուսէ» վերականգնողական կենտրոնի տնօրեն
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Լուսէ» վերականգնողական կենտրոնի մասնագետ, լոգոպեդ
ԱՆԻ ՆԱԶԱՐՅԱՆ
«Լուսէ» վերականգնողական կենտրոնի մասնագետ, «Դեպի դպրոց» նախաձեռնության մանկավարժ
EduArmenia2023 աշխատաժողովին «Լուսե» վերականգնողական կենտրոնը ներկայանում է «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» թեմայով։
Տարիներ շարունակ աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ՝ «ԼՈՒՍԷ» վերականգնողական կենտրոնի մասնագետները գրեթե ամեն օր բախվում են նրանց դպրոցական կրթության ընթացքում ի հայտ եկող խնդիրների։ Այդ խնդիրներին լուծում տալու նպատակով կենտրոնը մշակել և արդեն երեք տարի իրականացնում է երեխաներին դպրոցին նախապատրաստող «Դեպի դպրոց» ծրագիրը, որը միտված է զարգացման առանձնահատկություններ և հաշմանդամություն ունեցող երեխաներին և ծնողներին օգնելու նախապատրաստվել դպրոց հաճախելուն, պաշտպանելու այդ երեխաների կրթություն ստանալու իրավունքը։
Զեկույցը համալիր անդրադարձ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությանը ներառականության համապատկերում, ներառման հնարավորություններին։