ՀՄԿ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բաժնի մասնագետների կողմից խորհրդատվություն հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետներին
ՀՄ կենտրոնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բաժնի մասնագետները «Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրներն ու մարտահրավերները» թեմայով առցանց (ZOOM հարթակով) խորհրդատվություն տրամադրեցին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների բազմամասնագիտական թիմի անդամներին: Խորհրդատվության շրջանակներում քննարկվեցին նաև ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցություն տրամադրելու տարբերակներին առնչվող հարցեր: