Ի՞նչ է էրգոթերապիան, ինչո՞ւ է այն կարևոր, և որո՞նք են նրա արդյունավետության նախապայմանները
Այս հարցերի լուսաբանմանն էր նվիրված Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցած «Էրգոթերապիայի դերն ու կարևորությունը» թեմայով սեմինարը, որը նախատեսված էր ՀՄԿ ստորաբաժանումների մասնագետների համար։
Սեմինարավարն էր ՀՄԿ վերապատրաստումների բաժնի վերապատրաստող- Էրգոթերապիստ Սեդա Միրոյանը։
Դասընթացի նպատակն էր նպաստել Կենտրոնի մասնագետների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը՝ հստակեցնելով նրանց պատկերացումները էրգոթերապիայի և մյուս մասնագիտությունների հետ նրա առնչությունների ու սահմանների վերաբերյալ։
Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց Էրգոթերապիայի պատմությանը, նրա գաղափարական և փիլիսոփայական սահմանումներին, խոսվեց էրգոթերապիայի դերի ու կարևորության մասին, հստակեցվեցին աշխատանքային գործառույթները։ Նշվեց, թե որն է էրգոթերապիստի աշխատանքային ուղղվածությունն ու ռազմավարությունը տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս և տարբեր խնդիրների առնչվելիս։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Անձ-Միջավայր-Զբաղվածություն մոդելի ներկայացմանը և դրա շուրջ գործնական աշխատանքին, որի ժամանակ շեշտադրվեց Էրգոթերապիստի աշխատանքի բազմակողմանի և ճկուն մոտեցման կարևորությունը՝ այցելուի կարիքների ճիշտ գնահատման և նպատակադրման համար։
Սեմինարի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, քննարկեցին հարակից այլ մասնագետների հետ արդյունավետ համագործակցության շրջանակները։
11.07.2024