«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացի գործնական փուլ
Հունվարի 16-17-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում անցկացվեց ծրագրում ընդգրկված Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի մասնակիցների վերապատրաստման դասընթացների գործնական փուլը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները զույգերով ներկայացրեցին առաջադրված թեմաներով իրենց աշխատանքները։ Յուրաքանչյուր զույգի հետ աշխատանքը կազմակերպում էր վերապատրաստող մենթորը մոդուլին համապատասխան խորագրով։
Երկօրյա հագեցած և արդյունավետ հանդիպումներից հետո ծրագրում որպես մենթոր ընդգրկվելու համար մասնակիցները հաջողությամբ հանձնեցին քննությունը (գրավոր՝ թեստ և բանավոր)։ Փետրվարի 1-ից նրանք կուղղորդվեն դպրոցներ՝ իրենց կցված ուսուցիչների համար վերապատրաստումներ և շարունակական մենթորական աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով։