Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի կարևոր բաղադրիչներից է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համագործակցությունը:
Ծրագրի շրջանակներում 2023թ․ հոկտեմբեր ամսին մենթորներն այցեր են իրականացրել ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, որտեղ քննարկվել են՝
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատման գործընթացի առանձնահատկությունների, Անհատական ուսուցման պլանում կատարված փոփոխությունների և լրացման ընթացակարգերի,
- ✦ սովորողների տարիքային հոգեբանական առանձնահատկությունների կարևորման,
- ✦ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին տրամադրվող աջակցության և ուսումնական գործընթացում սահուն ներառման,
- ✦ աշխատանքային գիրք-տետրերի վերաբերյալ իրազեկման և դրանց կիրառման,
- ✦ ներառական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով համատեղ վերապատրաստումների իրականացման, ինչպես նաև ՏՄԱԿ-ների մասնագետների ու մենթորների գործառույթների փոխլրացման և համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:
Հանդիպումներն ուղեկցվել են ակտիվ և կառուցողական քննարկումներով, որոնց մասնակցել են նաև ծրագրում ընդգրկված դպրոցների փոխտնօրենները։
09.11.2023