ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է

Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր`
- ✦ 12-15 տարեկան են,
- ✦ սիրում են թատրոնը,
- ✦ ցանկանում են բացահայտել իրենց մեջ նոր շնորհներ,
- ✦ հաղթահարել հանրությանը ներկայանալու վախերն ու դժվարությունները,
- ✦ շփվել և համագործակցել տարեկիցների հետ,
- ✦ լցնել իրենց օրը նոր զգացողություններով,
- ✦ անցկացնել հետաքրքիր ժամանակ՝ առնչվելով թատերարվեստի գաղտնիքներին և գրավչությանը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը գործում է արդեն շուրջ երկու տարի։ Այն իր գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք ներկայացումներով՝ «Ավելի ուժեղ, քան թվում է», «Սուրբ Ծննդյան ծառը», «Խաղաղ մանկություն» և այլն։
Պատահական չէ, որ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի պատանի մասնակիցները բազում ձեռքբերումներ ունեն կյանքի այլ ոլորտներում նույնպես, քանի որ դրամաթերապիան դրականորեն է ներգործում երեխաների ինքնարտահայտվելու հնարավորությունների վրա՝ օգնելով նրանց հաջողություններ գրանցել արվեստից դուրս։
Թատերախմբի ղեկավարն է ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը, ով իր բազմամյա փորձը ներդնում է երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությանը։
Թատերախումբը հյուրախաղերով ներկայացել է թե՛ մայրաքաղաքի և թե՛ մարզերի հանդիսատեսին՝ արժանանալով նրա ջերմ ընդունելությանը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 52 16 95