Հանդիպում «Պերկինս» ծրագրի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հյուրընկալել էր «Պերկինս» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Դարիա Յուդովիչիչին և Նիկոլինա Յուրիչին: Կենտրոնը «Պերկինս» միջազգային կազմակերպության հետ տևական համագործակցության ընթացքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ ընթացքի մեջ են:
Հանդիպման ընթացքում ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի հետ ի մի բերվեցին համատեղ իրականացված ծրագրերը, քննարկվեցին ընթացիկ նախագծերին առնչվող աշխատանքային հարցեր, ինչպես նաև հստակեցվեցին հետագա համագործակցության հեռանկարները: