ՀՀ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը` https://escs.am/am/news/15274
Նախագծով հստակեցվում են նաև հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրման, համապատասխան մոտեցումների մշակման և իրականացման հարցերը, որոնք միտված են ապահովելու հասանելի և ներառական կրթական ծառայություններ բոլորի համար՝ համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ։
Գործընթացի նպատակը համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումն է, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող, քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Նախագծի առնչությամբ դիտարկումները կարող եք հրապարակել e-draft.am կայքում մինչև ս.թ. փետրվարի 23-ը` https://www.e-draft.am/projects/5353/
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ նախաձեռնել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում։ Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ` https://escs.am/am/news/15275