ԱՍՏՂԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, հոգեբան
Ա․Շահնազարյանը որպես հոգեբան աշխատել է դպրոցում և միաժամանակ մանկական զարգացման կենտրոններում, անհատական և խմբային հոգեբանական աշխատանքներ է կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ։ Այժմ համակարգում է առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքները, կազմակերպում դպրոցի մանկավարժահոգեբանական թիմի գործունեությունը։
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․Շահնազարյանը ներկայանում է «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈւՄ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ» թեմայով։
Ներառական կրթությունը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ։ Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքերի բացառումը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել միասին, ինչը հանգեցնում է այդ գործընթացում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնառության գործընթացի կազմակերպման ռիսկերի նվազեցման և կանխարգելման։