Բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման համար կարևոր է իմանալ, թե ինչպիսի առանձնահատուկ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիք ունեն նրանք։ Այդ ամենը հնարավոր է բացահայտել համապատասխան գործիքակազմի միջոցով նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքում։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվել և իրականացվել են «Բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմ» թեմայով վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում էին Արմավիրի մարզի և Երևան քաղաքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանները։
Դասընթանցավարն էր ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Կարապետյանը։
Դասընթացների նպատակն էր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբաններին ներկայացնել բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաների հայտնաբերման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգը և գործիքակազմը։
Դասընթացներին կհաջորդի բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմի փորձարկումը, որը կիրականացվի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Արմավիրի մարզի և Երևան քաղաքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից։
07.10.2024