Պարգևատրման հանդիսավոր արարողություն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
2024 թ․ հոկտեմբերի 5-ին Ուսուցչի միջազգային օրվա առթիվ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևներ հանձնվեցին կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։
Հանրակրթության ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը՝ արժանանալով «Հանրակրթության բարեփոխումներին միտված ակտիվ գործունեության համար» պատվոգրի։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը մասնագիտական գործունեության մեջ ունեցած ձեռքբերումների և գնահատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջ
06.10.2024