Սեպտեմբեր ամսից բրայլյան դասագրքերն ու տետրերը կտրամադրվեն անվճար
Կրթության հավասար հնարավորությունների իրացմանն է միտված ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը՝ պետբյուջեի ծրագրերում ներառել տեսողական խնդիրներ ունեցող սովորողներին բրայլյան դասագրքերով ու տետրերով ապահովելու հարցը։ 2023թ-ից այդ դասագրքերն ու տետրերը կտպագրվեն պետական միջոցներով և սեպտեմբերից արդեն հասանելի կլինեն սովորողներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ փոփոխություններ են արվել նաև Հանրակրթության մասին օրենքում մարզերում ռեսուրս-կենտրոններ ստեղծելու նպատակով, որպեսզի կրթության առանձին կարիքի դեպքում սովորողները իրենց համայնքներում կրթությունն իրացնելու հնարավորություն ունենան։
Սկզբնաղբյուր՝ Առաջին լրատվականի ֆեյսբուքյան պաշտոնական էջ և յութուբյան պաշտոնական ալիք